Դերսիմի քաղաքապետարանի ավագանու անդամները ձայների մեծամասնությամբ որոշել են այս տարի  ևս կազմակերպել ավանդական դարձած «Մնձուրի մշակույթը և բնությունը» խորագրով  փառատոնը։ Այն  տեղի կունենա 2023 թվականի օգոստոսի 3-6-ը։

Փառատոնի բովանդակությունը կորոշվի համապատասխան կառույցների հետ հանդիպումներ կազմակերպելուց հետո։