Ապրիլի 5-ին Թբիլիսիի Ռիղե այգում մեկնարկեց ցուցահանդեսների շարք` «Հայերի դեմ իրագործված ցեղասպանություն և մշակութային ցեղասպանություն» թեմայով, որն իրականացվում է Վրաստանի հայ համայնքի, Վրաստանի հայ ուսանողական միության և Վրաստանի երիտասարդական միության աջակցությամբ:

Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվեցին ցեղասպանության թեմայով նկարներ և դրանք նկարագրող գրություններ, ինչպես նաև արխիվային լուսանկարներ, ներկաներին բաժանվեցին նաև տեղեկատվական բուկլետներ: Մարդիկ մոտենում և ուսումնասիրում էին նկարները, կարդում գրությունները և ծանոթանում պատմության հետ:

Ցուցահանդեսը նախատեսված էր իրականացնել Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, սակայն կազմակերպիչների փոխանցած տեղեկության համաձայն՝ տարածքում սպասվող այլ միջոցառումների պատճառով իրավապահների խնդրանքով, այն տեղափոխվել է Ռիղեի այգի։