Հայկյան Սրբազան Տոմարը կոչվում է անշարժ տոմար, որտեղ բոլոր տոները կապվում են Արևի շարժի հետ ու ճիշտ այդ պատճառով է, որ մերժում ենք բոլոր այն մտացածին տոները, որոնք կապվելով լիալուսնի հաշվարկի հետ, այսօր ոմանք տոնում են ու դեռ ավելին, փորձում են դա հայկական ներկայացնել:
Օրինակ Հայոց Զատիկը գարնանամուտի օրահավասարին է՝ Արեգ ամսվա Արեգ օրը ու չի կարող շարժական տոն լինել:
Եւ այսպես են մեր բոլոր տոները: Եթե կա ամսանուն և օրանուն էլ ի՞նչ իմաստ ունեն շարժական տոները:
Իսկ ինչո՞ւ Հայկյան Սրբազան տոմարի համաձայն, Անահիտ Դիցամոր և Մայրության տոնը տոնվում է Արեգ ամսվա Անահիտ օրը, որը համապատասխանում է ապրիլի 8-ին:
Մեզ փոխանցված ավանդության համաձայն, երբ Արևը գտնվում է Խոյ համաստեղության ներքո ու բոլորելով իր շրջանի 18-րդ աստիճանը և մտնելով 19-րդ աստիճան, մեր իմաստուն նախնիները այդ օրվա արևի ճառագայթը համարել են տարվա լավագույն ճառագայթումը, որին վերագրել են բարեբերություն, բարգավաճում, հարստացում, առողջություն և այլն: Այդ բոլոր որակումների հովանավորն ու ներկայացուցիչն է նույն ինքը՝ Անահիտ Դիցամայրը, որի պատճառով էլ այդ օրը նվիրել են Մայրերին:
Շնորհավորում ենք բոլոր Հայ Մայրերին՝ Մայրության տոնի կապակցությամբ:Թող, որ Անահիտ Դիցամոր որակները միշտ կենդանի լինեն մեր մայրերի մոտ:.
Քուրմ Հարութ Առաքելյան