Բուլղարիայի հայկական համայնքը նույնպես հնագույններից է, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվել հայեցի կրթությանը։ 19-րդ դարի վերջին այնտեղ կար 10 վարժարան՝ 950 աշակերտով, 1937-1988 թվականներին՝ 16 վարժարան՝ 2212 աշակերտով։ 1960-1970-ական թվականներին Բուլղարիայի իշխանությունները վարել են այլազգիների «բուլղարացման» քաղաքականություն։ Փակվել են ազգային (այդ թվում՝ հայկական) Պլովդիվի Վիկտորիա և Գրիգոր Թյությունճյան (վերաբացվել է 1990 թվականին) դպրոցները։ 1990-1994 թվականներին Պլովդիվում, Սոֆիայում, Վառնայում, Ռուսեում, Խասկովոյում և այլ քաղաքներում վերաբացվել են հայկական տարրական և միջնակարգ դպրոցները։ Հայտնիներից է Պլովդիվի Վիկտորյա և Գրիգոր Թյությունճյան վարժարանը։
Շումեն քաղաքում գործած հայկական դպրոցը հիմնվել է 1834 թվականին։ Փակվել է 1959 թվականին