Ապրիլի 9-ին Տիգրանակերտի՝ վերանորոգված և վերաբացված Սուրբ Կիրակոս եկեղեցում ութ տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ նշվել է քրիստոնյա հայերի ամենակարևոր տոներից մեկը՝ Սուրբ Զատիկը: Հիշեցնենք, որ Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցին 2015 թվականին տուժել էր զինված բախումների ժամանակ։ Պատարագը և կրոնական ծեսը կատարել են Կոստանդնուպոլսից ժամանած հայ հոգևորականները։
Հաթայ նահանգում երկրաշարժից վնասված հայկական Վագըֆ գյուղի եկեղեցում պատարագ չի մատուցվել։ Հավատացյալների համար տոնակատարությունը տեղի է
ունեցել եկեղեցուն կից սրահում։ Երկրաշարժից հետո ժամանակավորապես Կոստանդնուպոլիս մեկնած գյուղացիների մեծ մասը Զատկի տոնի առթիվ վերադարձել է գյուղ և մասնակցել պատարագին։