Երեկ ես այցելեցի Վերեդնում Դուամոնի զոհերի պանթեոն : Ինչպիսին էր իմ զարմանքը, երբ այդ սարսափելի կոտորածի ժամանակ իրենց որդիներին զոհաբերած քաղաքների զինանշանների մեջ` ոսկեղենիկ շրջանակի վրա տեսա Սիսի և Վանի ( հայկական քաղաքների ) զինանշանները։ Ներկայիս Ֆրանսիային չէր խանգարի հիշել, թե նա հայերի համար ինչ էր ներկայացնում ու շարունակում է ներկայացնել, և ինչ են հայերն իր համար, հատկապես Ադրբեջանի հետ հակամարտությունում։ Հայերը միշտ անաչառ են եղել Ֆրանսիայի և նրա թշնամիների միջև , երբեք նրանց չեն մղել միմյանց դեմ եվ տարբերել են բարին չարից։
Մեզ մնում է միայն դատապարտել այն երկրի ստոր ու անփոփոխ ճակատագիրը, որը ժամանակին կրել է մարդկության ջահը, եվ որը հայտնի է եղել իր առաջընթացով եվ մարդկայնությամբ:
Լորան Լեյլեկյան

Նոյեմբերի 11-ին` զինադադարի 100-ամյակի կապակցությամբ , հիշելով Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներին, որի Արեվելյան ճակատում պատերազմի թատերաբեմը Արեվմտյան Հայաստանն էր, որը զոհաբերեց շուրջ 1,5 միլիոն հայերի Թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպանության հետևանքով, Ֆրանսիայի նախագահը հրավիրեց ոչ թե Արեւմտյան Հայաստանի նախագահին, այլ նախագահ Էրդողանին։ Սակայն Ֆրանսիայում այդ կապակցությամբ, հայրենասիրական արարողությունների ժամանակ Արեւմտյան Հայաստանի դրոշը ավելի հաճախ է բարձրացվում ։ Ֆրանսիայի իշխանությունների ընտրովի հիշողությունը այն արժեքների վերաբերյալ, որոնք մենք պետք է միասնական պաշտպանենք՝ երբեմն զարմացնում է: Մենք հիշում ենք վարչական դատարանի որոշումները, որոնք չեղյալ են համարել Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև բարեկամության հուշագրերը։
Կիլիկիայի զինանշանը, որը նաև Կիլիկիայի դրոշն է, հետագայում կրկնօրինակվել է Վրաստանի կողմից։
Հիշողության տուրք բոլորի համար