Ժիրայր Զորթյանը բոհեմական արվեստագետ էր, Լոս Անջելեսի արվեստի ասպարեզի պատմության նշանավոր ներկայացուցիչներից մեկը։ Նա առավելապես հայտնի էր իր բնակության վայրով՝ «Զորթյան» ռանչոյով, եւ այն ամենամյա տոնակատարություններով, որ կազմակերպում էր այնտեղ։
Լինելով Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը վերապրած՝ նա ընտանիքի հետ միասին կարողացել է փրկվել՝ ի վերջո հաստատվելով Միացյալ Նահանգներում։ Եյլի համալսարանում արվեստ ուսանելու համար կրթաթոշակ է ստացել, իսկ այն ավարտելուց հետո տեղափոխվել է արեւմտյան ափ։ Ապահարզանից հետո առաջին կնոջից իրեն բաժին հասած փոքրիկ հողակտորի վրա ռանչո է կառուցել, որով էլ հետագայում հայտնի է դարձել։
«Զորթյան» ռանչոն հայտնի դարձավ «Պրիմավերա» կոչված ամենամյա տոնակատարությունների շնորհիվ, որոնց մասնակցելու էին գալիս ամենաբազմազան բոհեմականներ։ Դա արվեստի մի փառատոն էր՝ զարդարված զանազան կոստյումավոր ներկայացումներով ։ Փառատոնին մասնակցում էին նաեւ բազում այլ մարդիկ, որոնք արվեստի ներկայացուցիչներ չէին, այդ թվում՝ Զորթյանի ընկերները եւ, օրինակ, աշխարհահռչակ ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանը։