2023թ. ապրիլի 13-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2023թ. դեկտեմբերին կայանալիք հերթական ընտրությունների պատգամավորության թեկնածուների համար կազմակերպվող ՝ թվով  5-րդ Zoom

հանդիպումը: Հանդիպումները տեղի են ունենում տարբեր լեզուներով, քանի որ պատգամավորության թեկնածուները տարբեր երկրներից են ու խոսում են տարբեր լեզուներով: Այս անգամ խոսակցական լեզուն ռուսերենն էր, որը վարեց ԱՀՀ Պաշտպանության փոխնախարար և պատգամավորության թեկնածու Սուրեն Շահումյանը: Կարճ ներկայացվեց նախորդ Zoom-երի ժամանակ քննարկված խնդիրները և դրանց շուրջ կազմակերպվեց քննարկում և հարց ու պատասխան: Ելույթներն ու պատասխանները թարգմանվեցին նաև հայերեն, քանի որ ներկա էին ռուսերենին չտիրապետող թեկնածուներ: Հարցեր ուղղվեցին նաև ԱՀՀ նախագահ պարոն Աբրահամյանին, ով ևս մասնակցում էր հանդիպմանը: Քննարկումն անցավ բուռն, և ներկաների կարծիքների ու առաջարկների հիման վրա ձևավորված ընդհանրացումներին ու չմեկնաբանված իրավական ձևակերպումներին պարոն Աբրահամյանի կողմից տրվեցին  իրավա-քաղաքական սպառիչ և հստակ պատասխաններ: