Արևմտյան Հայաստանի որբերի էվակուացիան ապահովելու էր երեխաների հետագա ֆիզիկական անվտանգության, կեցության և ազգային դաստիարակության հարցը: Ըստ էության տարհանվում էին այն որբերը, որոնց զինադադարից հետո հավաքագրել էին անմարդաբնակ վայրերից (անապատներից, անտառներից), փողոցներից, որտեղ նրանք զբաղվում էին մուրացկանությամբ, մահմեդական ընտանիքներից և թուրքական պետական որբանոցներից, Կարմիր խաչի, Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակիցները և հայ եկեղեցու ու հայկական բարեգործական կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող հայ որբահավաքները: Հայ որբերի դուրսբերումը Արևմտյան Հայաստան իրականացվելու էր Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի ֆինանսական օժանդակության շնորհիվ։