«Հայերի ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամն ընթերցող հասարակությանն է ներկայացնում վերջերս հրատարակած ՀՑԹԻ գիտաշխատողների «Հայ երեխաների թուրքացումը Հայերի ցեղասպանության տարիներին» կոլեկտիվ մենագրությունը:

Գրքի հետազոտական առանցքը Հայերի ցեղասպանության համատեքստում հայ երեխաների բռնի տեղափոխման թեման է՝ ներկայացված իրավական, կրոնական, գաղափարախոսական, պատմական գիտակարգերով: Գրքի գիտական նախաբանի հեղինակն է պ.գ.թ Նարինե Մարգարյանը:

«ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ԲՌՆԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ. ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՌԱՍԱՅԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» խորագրով գլխում հեղինակ Ռեգինա Գալուստյանն անդրադառնում է Միություն և առաջադիմություն կոմիտեի ազգայնականության ռասայական ասպեկտներին, դրանց ակունքներին՝ վերլուծելով երեխաների բռնի տեղափոխման ու ձուլման երիտթուրքական ծրագրերը գաղափարական այդ համատեքստում: ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐՈՆԱԿԱՆ-ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ (ԹՈՒՐՔԱՑՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՈՐԲԱՆՈՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ)», հեղինակ պ.գ.թ. Շուշան Խաչատրյանը ներկայացնում է Հայերի ցեղասպանության համատեքստում երեխաների բռնի տեղափոխման կրոնագաղափարական կողմը։ «ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԲՌՆԻ ՏԵՂԱՓՈԽՎԱԾՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՋԱՆՔԵՐԸ. ՉԵԶՈՔ ՏԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ» գլխում համահեղինակներ Էդիտա Գզոյանը, Շուշան Խաչատրյանն ու Ռեգինա Գալուստյանն անդրադառնում են երեխաների ինքնության վերադարձի գործընթացներին Մուդրոսի զինադադարից հետո: Հինգերորդ՝ վերջին գլխում՝ «ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ. ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԹԵԶԵՐ ԵՒ ՀԱԿԱԹԵԶԵՐ» հեղինակ բ.գ.թ. Էլինա Միրզոյանը ներկայացնում է Հայերի ցեղասպանության համատեքստում երեխաների բռնի տեղափոխման վերաբերյալ թուրք հեղինակների ժխտողական թեզերը, տեսություններն ու հակաթեզերը։

http://www.genocide-museum.am/arm/12.04.23.php 

Արևմտյան Հայաստանի կառավարություն ողջունում է ցանկացած նախաձեռնություն և հատկապես մեծածավալ ուսումնասիրություն, որը լուսաբանում է բնիկ հայ ժողովրդի բռնի տեղահանումն ու կրոնափոխությունը բայց այսօր ավելի քան կենսական է սկսել հատուցումների հարցը: Հիշեցնում ենք, որ Western Armenia TV-ին նախաձեռնել է այս թեմային նվիրված հոդվածաշար, որին կարող եք ծանոթանալ մեր կայք էջում: