Գերմանական բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում Ջավախքի ազգային զբոսայգու Թեթրոբիի արգելոցում կստեղծվեն զբոսաշրջային ենթակառուցվածքներ։ Շինարարությունը սկսվել է 2022 թ. ամռանը։ Ծրագրի շրջանակներում պետք է կառուցվեն 3 քոթեջներ և դրանց հարակից ենթակառուցվածքները։ Այնուհետ արահետները կմիացվեն այլ զբոսաշրջային ուղիների, կստեղծվի մի ամբողջ համակարգ։ Կլինի ախոռ, ձի թամբելու հնարավորություն, կլինի խարույկի համար նախատեսված տեղ, որտեղ հնարավոր կլինի ապահով խարույկ վառել, որպեսզի հրդեհներ չլինեն և այլն:
Այս վայրը համարվում է արգելոց, քանի որ այս տարածքում աճում է հազվագյուտ, թավշյա ծաղիկ, որը հանդիպում է աշխարհի միայն չորս վայրերում: Ծաղիկը կոչվում է «Ջավախքի Փամփարուլա»: Արգելոցի տարածքը 3000 հեկտար է: Սա լեռնային Ջավախքում թթվածնով գերհարուստ վայր է:
Ծրագիրը պետք է ավարտվի այս տարի, սակայն այժմ բավականին բարդ կլիմայական պայմանները խանգարում են շինարարությանը։ Այն կվերսկսվի մայիսին։