Փոլ Ռոբերտ Իգնատիուս (Իգնատոսյան). ծագումով հայ ամերիկացի ամենահայտնի քաղաքական ու ռազմական գործիչը, 102-ամյա հայ, որը իր ողջ կյանքը նվիրել է ԱՄՆ ռազմածովային ուժերին։ Ծնվել է Գլենդեյլում, հայկական ընտանիքում։ Ապագա զինվորականի ծնողները՝ Հովսեփ Իգնատոսյանն ու Էլիզա Ժամկոչյանը, ծնունդով Արևմտյան Հայաստանից էին։
«Իմ մորական պապն Ավետիս-Մաթևոս Ժամկոչյանն էր, նա եղել է հայկական հարուստ ընտանիքից ու գրել է հիանալի պոեմներ, որոնցում խոսել է ազատության մասին, ինչը աննկատ չի մնացել թուրքական իշխանությունների կողմից։ Մինչ 1892թ. Համիդյան ջարդերը իմ պապի ընտանիքը նրան ուղարկում է Մանչեստեր, որտեղ նրանք ունեին բամբակի արտադրություն»,- իր ընտանիքի պատմությունը պատմել է Փոլ Իգնատիուսը 2012թ. հայ համայնքի հետ Վաշինգտոնի սուրբ Աստվածածին եկեղեցում հանդիպմանը։
Արդեն 1900-ականներին Մանչեստերից Փոլի ընտանիքը տեղափոխվել է Կալիֆոռնիա։ Երիտասարդ Իգնատոսյանի մանկությունն ու պատանեկությունը անցել է հայտնի հայերի՝ իրավաբան Արամ Սարոյանի՝ գրող Վիլյամ Սարոյանի հորեղբոր ու Ռուբեն Մամուլյանի շրջապատում, որի հետ մտերիմ են եղել ապագա ռազմածովային ուժերի նախարարի ծնողները։
Լինելով երիտասարդ լեյտենանտ՝ 1944թ. Իգնատիուսը 7-րդ ծովային ռազմավարական նավատորմի կազմում մասնակցել է Ֆիլիպինյան դեսպանտային լայնամասշտաբ գործողությանը՝ ճապոնացիների դեմ պայքարելով մինչև 1945թ. կապիտուլյացիան, իսկ Կորեական պատերազմի տարիներին զբաղվել է թերակղզու ծովային բլոկադայի ռազմավարության մշակմամբ։
1961թ. Ջոն Քենեդու նախագահությունից հետո զբաղեցրել է ԱՄՆ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը։
Մի քանի տարի անց՝ Լինդոն Ջոնսի նախագահության ժամանակ դարձել է ԱՄՆ Ռազմածովային ուժերի քարտուղար (նախարար) և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 1969թ.։
Հենց Իգնատիուսի ժամանակ ԱՄՆ Ռազմածովային ուժերը գրանցեցին նորագույն ականակիրների մշակման նոր մակարդակ, իսկ 2013թ. էսկադրային Առլի Բերք դասի DDG-117 ականակիրները իրենց անվանումն ստացան ի պատիվ Փոլ Իգնատուսի)։
1973թ-ին հոկտեմբերի մեկին, Ռիչարդ Նիքսոնի հրամանով, ԱՄՆ ՌՕՈւ-ի գեներալ, Դերենիկ Տաշչյանը և Միքայել Տաշչյանը արժանացան ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի բարձրագույն՝ Բրիգադի Գեներալ կոչմանը։
Հենց այդ օրն էլ Փոլը մոտեցավ իր մտերիմին ու բարեկամին և հարցրեց․
«Միկ, իսկ դու ի՞նչ գիտես Հայաստանի մասին․․․․»
Միկը պատասխանեց․
«Միայն այն, ինչ հայրս անընդհատ կրկնում էր՝․ մի օր անպայման կվերադառնանք մեր տուն․․․»
Այսպես ավարտվեց երկու հանճարեղ ռազմական գործիչներ՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի մինիստր Փոլ Իգնատոսյանի և ԱՄՆ-ի ՌՕՈւ-ի Բրիգադի Գեներալ Միքայել Տաշչյանի զրույցը․․․
Չնայած տարիքին՝ Իգնատիուսը հաճախ է ելույթ ունենում ԱՄՆ-ի տարբեր հայկական հարթակներում իր որդու՝ Դևիդ Իգնատիուսի հետ, որը The Washington Times-ի հայտնի լրագրող է ու տեսաբան։