Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը  Սիրիայի Արաբական Հանրապետության անկախության օրվա առթիվ շնորհավորել  է նախագահ Բաշար  Ալ-Ասադին։ Ուղերձում ասվում է. Իմ և ողջ հայ ժողովրդի անունից  շնորհավորում  եմ Ձեզ Սիրիայի անկախության օրվա առթիվ և մաղթում խաղաղ երկինք և բարգավաճում: Սիրիան այն պետություններից մեկն է՝ որը ապաստան տվեց հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից մազապուրծ փրկված հայերին: Մենք մեր  երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ և եղբայրական Սիրիայի ժողովրդին: Համոզված ենք, որ մեր դարավոր  բարեկամությունն անխախտ է:

ԱՐԵՎՄՏՅԱՆ  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՆԱԽԱԳԱՀ

Ա.Աբրահամյան 

2023 թ. Ապրիլի 17

Կարին