Երևանի «Թեքեյան կենտրոն»-ում ապրիլի 17-ին տեղի է ունեցել լրագրող, լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանի «Հնադարյան Արցախ» լուսանկարների ցուցահանդեսը, որն իրականացվել է «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ։
Միջոցառումն ուղեկցվել է Արսեն Համբարյանի ռազմահայրենասիրական երգերով, ինչպես նաև ազգագրական պարերով՝ Հարություն Բաղդասարյանի ղեկավարած «Բեկոր» համույթի կատարմամբ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ներկա էին «Թեքեյան» մշակութային միության գրասենյակի ղեկավար Ռուբեն Միրզախանյանը,Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը, հնագետ Համլետ Պետրոսյանը, պատմաբաններ, ինչպես նաև քաշաթաղցիներ, հադրութեցիներ, որոնց համար լուսանկարների ցուցահանդեսը հնարավորություն էր մտովի ճանապարհորդելու հարազատ վայրերով։