
Դեմոկրատ Ալևիների ասոցիացիայի Անկարայի մասնաճյուղը (DAD) Մալաթիայի ջարդերի զոհերի հիշատակի 45-րդ տարեդարձի շրջանակներում հայտարարություն է տարածել. «Մալաթիայի ջարդը աքսորի, կոռուպցիայի, անհավատության ու ձուլման քաղաքականության շարունակությունն է, որը տարիներ շարունակ պետությունը իրականացնում է համակարգված կերպով։ Թուրքական պետությունը, որը Քոչգիրիում և Դերսիմում ճնշված ժողովրդի դեմ պատերազմ հայտարարեց իր զինված ուժերով, Մալաթիայում նույն ջարդը իրականացրեց ազգայնամոլ ամբոխի միջոցով։ 1978 թվականի ապրիլի 18-ին սկսված և մինչև ապրիլի 20-ը շարունակված հարձակումների հետևանքով 8 մարդ զոհվեց։
Ինչպես մյուս կոտորածներում, Մալաթիան ևս ենթարկվեց էթնիկական և կրոնական զտման։ Նայելով Մալաթիայի ալևիների ջարդերի պատմությանը, հասկանում ենք, որ քաղաքի կենտրոնում հաստատված և տնտեսապես կայուն աճ գրանցած ալևիների գոյությունից անհանգստացած պետությունն ու իրեն համագործակցող ավազակախմբերը որոշեցին ճնշում գործադրելով ալեւի համայնքի վրա՝ ստիպել նրանց լքել իրենց բնակավայրը։ Հավատքի և էթնիկական տարանջատումն ու հարձակումները սկսվեցին քաղաքի կենտրոնում և աստիճանաբար տարածվեցին թաղամասերում և գյուղերում։
Մալաթիայի ջարդերի 45-րդ տարելիցին մենք հարգանքով ենք հիշում մեր նահատակներին»։