Աննա Կազանջյան Լանգոբարդոն Միացյալ Նահանգներում ճարտարագիտության ոլորտի առաջին կին ներկայացուցիչն էր։

Լոնգոբարդոն ծնվել է 1928թ., Նյու Յորք քաղաքում։ Նրա հայրը հալեպահայ ներգաղթյալ էր: Մայրը՝ Կարինից էր, նրա ընտանիքը վերապրել էր Հայոց Եղեռնը եւ հասել ԱՄՆ-ը Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Մոր օրիորդական ազգանունը Յազեջյան է, իսկ նրա մեծ քեռին հայտնի վարժապետ եւ առաջնորդ հայկ Խոջասարյանն է (երբեմն հիշատակվում է Հոջասարյան)։

Աննա Կազանջյան Լոնգոբարդո եղել է՝ Կոլումբիայի համալսարանից մեքենաշինության գծով գիտությունների բակալավրի կոչում ստացած առաջին կինը, Կին ճարտարագետների ընկերակցության առաջին խարտիայի ուսանող-անդամ, Իգլսթոնի մեդալով  պարգևատրված առաջին կինը։

Ներառվել է Նյու Յորքի «100 ազդեցիկ կանայք» շարքում։