
2023 թվականի ապրիլի 20-ին տեղի ունեցավ ԱՀՀ ԱԺ նախընտրական քարոզարշավի 7-րդ Zoom հանդիպումը՝ հայերեն լեզվով։ Հանդիպման թեման էր Արեւմտյան Հայաստանի պետական ճանաչման պայմանները։
Հիմնական զեկուցողը Արևմտյան Հայաստանի Հանրապետության նապագահ Արմենակ Աբրահամյանն էր, ով իր ելույթում ներկայացրեց Արեւմտյան Հայաստանի պետական ճանաչման պայմանները՝ սկսած 1894 թ-ի համիդյան ջարդերից, որը նախօրոք նախապատրաստվել էր համիդյան գնդերով, որոնք էլ հայերի հանդեպ իրականացրեցին ջարդերը, որոնք շարունակվեցին 1894-1923 թվականներից մինչ օրս։ Նախագահը խոսեց կոտորածներին արևմտյան պետությունների ընդգրկվածության և նրանց արձագանքի մասին։ Խոսեց նաև Պողոս Նուբարի՝ Հայաստան պետության ստեղծման պայմանների մասին։ Պատգամավորության թեկնածուներ Ա․ Քեշիշյանը, Հ․ Դավթյանը և Գ․ Ամիրզայանը հանդես եկան իրենց հուզող հարցերով։
Նիստի վերջում մի շարք պատգամավորներ ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագրերը։
https://fb.watch/k25COUtVfE/https://fb.watch/k25COUtVfE/