Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը և Պատանեկան միությունը կազմակերպել էին երկօրյա ցուցահանդես՝ նվիրված Արեւմտյան Հայաստանում Հաերի ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ցուցահանդեսին ներկայացված են հայոց պատմության ողբերգական իրադարձություններին առնչվող լուսանկարներ և կտավներ։

Ցուցահանդեսի լուսանկարները տրամադրել է Հայ Առաքելական եկեղեցու Ջավախքի առաջնորդական փոխանորդությունը, իսկ ձեռագիր նկարները տրամադրել է Ախալքալաքի Գեղարվեստի դպրոցը։

Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյանը նշեց, որ աշակերտների նախաձեռնությունն է եղել՝ ցույց տալ բնակչությանը նկարներ, որոնք չեն կարող անտարբեր թողնել մարդկանց։

«Այս հարցը բարձրացնելու համար մարդիկ նախ պետք է իմանան իրենց անցյալը, հստակ պատկերացում ունենան, թե հանուն ինչի են պայքարում, ինչ են պահանջում: Մենք տեսնում ենք, որ Թուրքիան շարունակում է իր հանցավոր գործունեությունը, դա վկայում է 44-օրյա պատերազմը և 130-օրյա շրջափակումը Լեռնային Ղարաբաղում, որտեղ, ի թիվս այլ բնակիչների, ապրում է 30 000 երեխա: Սա ցեղասպանություն է, ցեղասպանությունը միայն սպանությամբ չի իրագործվում, այն իրականացվում է նաև տեղահանմամբ, արտաքսմամբ, մարդկանց զրկելով իրենց տնից»,- մեկնաբանեց Կարինե Թադևոսյանը։