
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործով Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Նախնական Առարկություններն Ադրբեջանի կողմից ներկայացված ամբողջական հայցադիմումի վերաբերյալ՝ փաստարկված կերպով հիմնավորելով Ադրբեջանի հայցադիմումում ներկայացված պահանջների մեծամասնության վերաբերյալ Դատարանի իրավազորության բացակայությունը, դրանց անընդունելի լինելու հանգամանքը։
Այս մասին տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից։
Դատարանը կասեցրել է տվյալ գործի ըստ էության քննությունը մինչև Հայաստանի կողմից ներկայացված Նախնական Առարկությունների վերաբերյալ որոշման կայացումը։Արևմտյան Հայաստանի կառավարությունը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ ԱՀՀ-ը դիմել է Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան Շուշիից բռնի տեղահանված և ունեզրկված հայերի շահերի պաշտպանության և Բաքվի իշխանությունների՝ հայերի հանդեպ իրագործվող էթմիկ բնաջնջման թուրքական շարունակական քաղաքականության դատապարտման հարցով: Դատարանը մուտքագրել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից կազմված հայցադիմունը և գործին ընթացք է տրվում։