
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի վրա նոր հսկիչ անցակետ տեղակայելու վերաբերյալ, որում կոչ է անում Բաքվի իշխանություններին կատարել իր միջազգային պարտավորությունները։
Այս մասին հայտնում է infoport.am-ը:
«Ֆրանսիան ցավում է Բերձորի ճանապարհի նոր երթուղու մուտքի մոտ Բաքվի իշխանությունների կողմից հսկիչ-անցագրային կետի ստեղծման կապակցությամբ, ինչը հակասում է հրադադարի մասին համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններին և վնասում բանակցային գործընթացին:
«Ֆրանսիան Բաքվի իշխանություններին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես կիրառել միջազգային դատարանի կողմից իր փետրվարի 22-ի որոշման մեջ նշված միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր ուժ ունեն:
Նա կոչ է անում վերականգնել Բերձորի ճանապարհով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը երկու ուղղություններով և ապահովել բնակչության գազի և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը»,- ասված է հայտարարության մեջ: