
1915 թ. ապրիլի 24-ին թուրքական ոստիկանությունը ձերբակալել և խոշտանգել է պոլսահայ 600 մտավորականի։ Դրանից սկսվեց 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը, որի ընթացքում զոհվեց 1,5 մլն հայ։
Այս մասին նշել է Կանադայի Համայնքների պալատի անդամ Ալեքսանդր Բուլերիսը խորհրդարանում՝ Հայերի Ցեղասպանության 108-ամյակին նվիրված ուղերձում, որտեղ ասվում է․ «Սեպտեմբերի 15-ին Թալեաթ փաշան հեռագիր է հղել. «Ավելի վաղ հաղորդվել էր, որ կառավարությունը Ջեմիեթի (Իթթիհադ) հրամանով որոշել է երկրի երեսից ջնջել Թուրքիայում բնակվող բոլոր հայերին: Նրանք, ովքեր չեն ենթարկվում այս հրամանին, չպետք է ծառայեն ղեկավար մարմիններում: Առանց տարբերելու կանանց, երեխաներին, հիվանդներին և տկարներին, կանգ չառնելով ամենադաժան միջոցների առջև, չլսելով խղճի ձայնը, պետք է վերջ տալ նրանց»:
Իսկ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակել է Արցախը՝ Սյունիքի տարածաշրջանին կապող միակ ճանապարհը, 120.000 հայ հայտնվել է մեկուսացման մեջ՝ առանց առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի։ Միջազգային հանրությունը չպետք է անմասն մնա այս ոճրագործությունից, և մենք պետք է վերահաստատենք մեր վերաբերմունքն այս ամենի նկատմամբ այստեղ և հիմա»: