
Քաղաքական գործիչ Ժան Լեոնետտին իր ֆեյսբուքյան էջում գրել է.
108 տարի առաջ ՝ 1915 թվականի ապրիլի 24-ին սկսվեց Օսմանյան կայսրության կողմից Հայերի դեմ իրականացվող ցեղասպանությունը ։
Ի հիշատակ 1,5 միլիոն զոհերի՝ մենք՝ Ալփ-Մարիթիմի 7-րդ ընտրատարածքի Ազգային ժողովի պատգամավոր Էրիկ Պոժեի ներկայությամբ Սեմբուլեսի գերեզմանատանը բացում ենք հուշաքար որի վրա գրված է՝
«Ի հիշատակ 1915 թվականի Հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի, Ֆրանսիայի համար զոհված հայ զինյալների և դիմադրության մասնակիցների վետերանների»:
Արարողությունը տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Նախագահ Արմենակ Աբրահամյանի, ANACAS-ի Նախագահ Վրէժ Աբրահամյանի եւ AACRFOA-ի նախագահ Ժան Ղազարոսյանի ներկայությամբ’ ինչպես նաև բազմաթիվ հյուրեր:


