Իգնաթիուսը ծնվել և մեծացել է Մասաչուսեթսում։ Հայրը եղել է Միացյալ Նահանգների Ռազմածովային ուժերի նախարար։ Հայրական կողմի նախնիները Հայերի դեմ իրականացրած ցեղասպանությունը վերապրածներից էին։

Իգնաթիուսը բազմամյա փորձի տեր և մեծ հարգանք վայելող լրագրող է, հոդվածներ է հրապարակում միջազգային հարաբերությունների և հետախուզական ծառայությունների վերաբերյալ։ Լինելով Washington Post-ի լրագրող՝ հոդվածներ է հրապարակել նաև The New Yorker, The Atlantic և Foreign Affairs պարբերականներում։ 

New York Times-ի բեսթսելերների հեղինակ է, որոնցից մեկը հետագայում հիմք է դարձել «Կեղծիքի փաթեթ» ֆիլմի համար, որի ռեժիսորն է Ռիդլի Սքոթը, իսկ գլխավոր դերերում հանդես են գալիս Լեոնարդո Դի-Կապրիոն և Ռասել Քրոուն։