
Western Armenia TV-ի եթերում պատմաբան, Շուշի հայրենակցական միության նախագահ Աշոտ Հարությունյանը խոսեց ցեղասպանության կազմակերպման շարժառիթների և դրա չդատապարտման հետևանքների մասին։ Պարոն Հարությունյանը այս մասին ասաց․ «Արցախյան 44 օրյա պատերազմը ցեղասպանության շարունակությունն է և դա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ մեր ազգը դասեր չի քաղել մեր պատմությունից,իսկ սա գոյատևման պայքարի խնդիր է՝ թուրքերը թե՞ մենք։ Եթե հայ ազգը գիտակցի, որ հույսը պետք է դնի իր վրա՝ ապա կհաղթի»։Անդրադարձ կատարելով Ադրբեջանի կողմից Բերձորի ճանապարհին անօրինական անցակետի տեղադրմանը, պատմաբանն ասաց․ «Հայության առջև ծառացած լուրջ խնդիրները սկսվել են 44 օրյա պատերազմից հետ։Անցակետի տեղադրումը ցեղասպանական արարներից մեկն է, իսկ դա Արցախի տարածքն է և բռնազավթիչ ոչ մի ուժ իրավունք չունի անօրիանական գործողություններ կատարել։ Իհարկե պարզ է, որ Ալիևյան ռեժիմը դրանով նպատակ ունի ծնկի բերել Արցախը՝ ենթարկելով ադրբեջանական տիրապետությանը։ Մենք կարող ենք խուսափել նոր ցեղասպանությունից միմիայն ունենալով ուժեղ հայկական պետություն ու բանակ,դրսևորելով այնպիսի կամք, որը կմիավորի ողջ հայությանը»։