Տիգրան Թահթան հայտնի է ոչ թե իր հայտնագործություններով կամ աշխատությունների ծավալով, այլ առավելապես նրանով, որ եղել է այն ուսուցիչը, որին աշակերտել եւ որից ոգեշնչվել է Սթիվեն Հոքինգը՝ մեծագույն ֆիզիկոս, որին տեսել է աշխարհը Ալբերտ Էյնշտեյնի ժամանակներից ի վեր։  

Անգլիայում ծնված Թահթան Հայերի ցեղասպանությունից տարիներ անց՝ 1927 թվականին, Արևմտյան Հայաստանից Բրիտանիա ներգաղթած ծնողների զավակ էր։ Համալսարանն ու Զինված ուժերում ծառայությունն ավարտելուց հետո աշխատանքի է ընդունվել երկրի ամենահին դպրոցներից մեկում՝ Սենթ Օլբանսի դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ 

Հենց այս դպրոցում է Թահթան դասավանդել իր ամենանշանավոր աշակերտին՝ Սթիվեն Հոքինգին։ Տարիներ անց Հոքինգն խոստովանել է, որ չի եղել Թահթայի լավագույն աշակերտը, սակայն միշտ գնահատել է այն, որ որ նա խրախուսում էր վերլուծել եւ քննել երեւույթները։ Հոքինգը նաեւ շեշտել է, որ Թահթայի դասերն այլ դասերի նման ձանձրալի չէին։ 

Ըստ Հոքինգի՝ Տիգրան Թահթան է եղել այն խթանը, որ մղել է իրեն՝ դառնալու Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր․ պաշտոն, որը ժամանակին զբաղեցրել է Իսահակ Նյուտոնը։ 

Բացի ուսուցիչ լինելուց, Թահթան նաեւ գրող էր։ Նրա գրչին պատկանող վերջին գրքերից է Ararat Associations-ը։