Երիտասարդ հայ կանայք  պետք է  հարգանքի տուրք մատուցեն իրենց  նախնիներին։

Անահիտը երգում է «Նռան գույնը», «հիշողության այդ կարմիրը, որը պետք է ջնջվի»:

“Մարդկությունը չի կարող հավերժ ապրել ՝ իր նկուղում ունենալով սպանված ժողովրդի դիակ” ։ Ժ. Ժորես

Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից ի վեր մեր պայքարը դեռևս արդիական է, իսկ մեր արմատներն անվերջ են: Պատմությունը չպետք է կրկնվի:

Անահիտը դաստիարակվել է ֆրանսիական դասական երգով: Նրան դուր է գալիս,  “երբ երաժշտությունը ծառայում է բառերին”: Արտիստուհին ժառանգել է հայկական մշակույթը, որը նրան փոխանցել են իր  տատիկն ու պապիկը ։ 

Անահիտը երգելու և ջութակի դասեր է առել դեռ մանկապարտեզում՝ «Իմ երկու մշակույթների միությունն ինձ թույլ տվեց ավելի հանգիստ մոտենալ կյանքին։ Ես պետք է փոխանցեմ և կիսվեմ, ինչպես միշտ արել է իմ ընտանիքը»:

Ֆրանսիական պարբերականներից մեկի հետ զրույցում աղջիկը պատմել է, որ Արցախում պատերազմն իր ընտանիքի ելույթն «ավելի ուժեղ է դարձրել»։

«Մեր մտքերը Հայաստանում էին։ Մենք ՝ հայերս, հպարտությամբ ենք երգում մեր արմատների մասին և չենք կորցնում մեր մշակույթը։ Ես կցանկանայի դիմել մոլորակի բոլոր մարդկանց, որպեսզի նրանց ասեի, որ մենք հայ ենք, դեռ կանգնած ենք, դեռ ողջ ենք, որ մենք ցանկանում ենք առաջ շարժվել բարձր պահած գլխով: Ես երբեք չեմ դադարի խոսել իմ արմատների մասին», – նշել է Անահիտը։