
Մայիսի 1-ին Արևմտյան Հայաստանի Հանրապետության Երևանյան գրասենյակում նախագահ Արմենակ Աբրահամյանը հանդիպում է անցկացրել Կարիերայի դպրոցի՝ լրագրության և դիվանագիտության բաժնի ուսանողների հետ։ Արևմտյան Հայաստանի նախագահը բանախոսության սկզբում ուսանողներին ներկայացրեց իր անցած ճանապարհը, կրթական և ռազմական ուղին։ Խոսեց Արևելյան Հայաստան գալու գլխավոր պատճառների և այստեղ ծավալած մեծ գործունեության մասին, որը համընկել է Արցախյան առաջին պատերազմի հետ։
Ներկայացնելով իր կողմից կատարված աշխատանքները, զուգահեռներ անցկացեց Արցախյան առաջին և 2020 թվականի 44 օրյա պատերազմների միջև, և մանրամասնորեն բացատրեց, որ դա 1894 թվականից ի վեր թուրքական իշխանությունների կողմից տարվող ծրագրի մաս է՝ ժամանակ առ ժամանակ ցեղասպանել հայերին և հյուծել նրանց ուժերը գրավելով իրենց տարածքները ։
Անդրադարձ կատարեց նաև ՄԱԿ-ում ծավալած գործունեությանը՝ որպես Արևմտյան Հայաստանի բնիկ ազգ, ինչը ավելի հետաքրքրեց դիվանագիտական բաժնում սովորող երիտասարդներին։
Պարոն Աբրահամյանը թեման ամփոփեց ներկայացնելով այն կարևոր դաշնագրերն ու պայմանագրերը, որոնք առանցքային դեր ունեն Արևմտյան Հայաստանի հարցի կարգավորման գործում։ Հանդիպման ավարտին ուսանողները հնարավորություն ունեցան հարցերի և քննարկումների միջոցով ավելի շատ ինֆորմացիա ստանալ բանախոսից, որոնք վստահաբար կօգտագործեն իրենց ուսումնառության ընթացքում։
Իսկ վերջում նախագահը հավաստագրեր հանձնեց ուսանողներին։