Մանկությանս հիշողության առաջին դրվագները կապված են ՝ մի տապանաքարի հետ ։ Տապանաքար, որ տարբերվում էր մյուս տապանաքարերից ։

Այնտեղ դիմանկարի փոխարեն դաջված էր լեռ, ազգանուն չկար ։

Եվ ինձ համար անհասկանալի էր, ինչու է պապս ամեն անգամ ՝ այդ շիրմաքարին այցելելուց լուռ կանգնում և ծանր հոգոց հանում։

Եվ միայն 7 տարեկանում ինձ համար , բացահայտվեց մի՛  պատմություն, որ տվեց  բոլոր հարցերի պատասխանը ։

Այդ գերեզմանում թաղված էր, պապիկիս հայրը։ Աղոտ եմ հիշում նրան, նա ինձ մոտ ասոցացվում էր քաղցրավենիքի հետ։ Եվ միայն տարիներ հետո հասկացա, որ նա այդ քաղցրավենիքով փորձում էր քաղցրացնել ՝ այն կյանքը, որը նրա  համար այդքան էլ քաղցր չի եղել։ Իմ խորհրդավոր Մեծ պապիկս ծնվել է 1895 թվականին Արևմտյան Հայաստանի ՝ Բիթլիսի նահանգի Պաս գյուղում։

Մամիկոնյանների տոհմը, Պաս գյուղում հայտնի էր, իր վարժապետներով, առևտրականներով և քաղաքական հայացքներով ։

Տան ավագ որդին՝ Սմբատ Մամիկոնյանը «Դբլոշ» (Մեծ պապիկիս հորեղբայրը) կուսակցական էր և հասկանալի պատճառներով ընտանիքից միշտ հեռու էր լինում։ Նրա կրտսեր եղբայրը Գուրգեն Մամիկոնյանը առևտրական էր և հավատում էր,որ թուրքերը հասարակ ժողովուրդին չեն վնասի։ Սակայն 1900 թվականին, երբ ստացավ նամակ,որ երկու որդինորի ՝ Գագիկի և Շավարշի հետ պետք է գնա հավաքագրման, ամեն ինչ փոխվեց ։

Մամիկոնյանների ընտանիքում մնացին միայն կանայք և Գուրգենի կրտսեր որդին՝ Հուսիկը ։

Գուրգենի մայրը հասկանալով, որ իր թոռների կյանքը վտանգված է, ավագ թոռնուհուն ՝ գեղեցկուհի Փառանձեմին ամուսնացնում է քրդի հետ ։ Սակայն իր և ընտանիքի մյուս անդամների կյանքը չի հաջողվում փրկել ։ Միայն հինգամյա Հուսիկին է հաջողվում փրկվել՝ հարևանի 15 ամյա որդու շնորհիվ, ով իր հետ թաքցնում է նաև հինգամյա տղային ։

Հուսիկը հայտնվում է ֆիդայինների մոտ, ովքեր տղային բերում են Արևելյան Հայաստան և խնամակալության են հանձնում Դիլիջանի մանկատուն ։ Եվ քանի, որ Հուսիկը նրանց չէր ասել ոչ՛ անուն ոչ՛ ազգանուն, Ֆիդային՝ Համազասպը նրան անվանում է Իգիթ (քաջասիրտ) ։ Մանկատանը անցկացրած տարիներից  հայտնի է, որ Իգիթը այնտեղ տարիներ հետո ծանոթացել է ՝ Հայաստան Եղիազարյանի հետ, ով հետագայում դառնում է Նաիրի Զարյան և իր «Երկրորդ կյանք» ինքնակենսագրական վեպում հիշատակում է նաև Իգիթի անունը։ 

1916 թվականին կուսակցական հորեղբայրը գտնում է Իգիթին և ցանկանում է իր հետ տանել Բուլղարիա, սակայն Իգիթը հրաժարվում է ։

1921 թվականին Իգիթը հայտնվում է, Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում, և աշխատանքի է անցնում Սարիբեկյանների ընտանիքում ։ Որոշ ժամանկ անց՝ 26 ամյա Իգիթը ամուսնանում է Սարիբեկյանների ավագ որդու այրու՝ Վարսենիկի հետ ․ Եվ ունենում է երեք զավակ՝ երկու որդի և մեկ աղջիկ ։ 

Թվում էր թե՛ Իգիթի վաղեմի երազանքը իրականացել է, և նա վերջապես վերստեղծել է իր երազած ընտանիքը ։ Սակայն կինը մահանում է ։ Իգիթը երեխաների հետ մենակ է մնում ։ Որոշ ժամանակ անց  Իգիթը ամուսնանում է  Եբրաքսիայի հետ ։ Նրանք ունենում են 7 երեխա ։

1941 թվականին սկսվում է Հայրենական պատերազմը ։ Իգիթի որդին Գուրգենը գնում է պատերազմ ։ Իգիթը չցանկանալով որդուն մենակ թողնել ամիսներ հետո կամավորագրվում է և մեկնում ռազմաճակատ։ Սակայն այդպես էլ  որդուն չի գտնում ։

Գուրգենը Կերչում անհետ կորում է ։ Պատերազմից հետո Իգիթը վերադառնում է Թթուջուր ։ Երկու Համաշխարհային և Հայրենականից հետո Իգիթը որոշում է , որ պետք է ունենա այնպիսի սերունդ, որոնք պետք է լինեն պայքարող և ուսյալ ։

Նա չունենալով կրթություն, պայքարում է , որ իր բոլոր զավակները կրթություն ստանան լավագույն Համալսարաններում, Պետերբուրգում, Ռիգայում և Մոսկվայում ։ Եվ վերականգնում է իր տոհմի ՝ վարժապետ և առևտրական լինելու ավանդույթը ։ Բայց այսուհետ այդ տոհմը ոչ թե՛  Մամիկոնյաններ էին այլ Սարիբեյաններ ։ Նա ոչ թե  Հուսիկն էր, այլ Իգիթը։ Սարիբեկյան Իգիթի հաջորդ հարվածը եղավ դստեր ՝ Ռոզայի մահը, ով ուսուցչուհի էր և ուներ երեք զավակ ։ Նրա թաղման օրը սգալու  փոխարեն, Իգիթ պաապը ասում է․

«Ես չեմ սգում, ես շնորհակալ եմ Ասծուն, որ թույլ տվեց, որ իմ տանը նույնպես լինի գերեզման» ։

Շատերը չհասկացան այդ  բառերի իմաստը, չհասկացան որքան ցավ կար այդ բառերի մեջ ։ Հետո սկսվում է Արցախյան շարժումը, 96 ամյա Իգիթ պապը , իր թոռներին հորդորում է պայքարել, որ Էրգրի  պատմությունը չկրկնվի ։ 

«Ես չեմ մեռնելու, մինչև չտեսնեմ այդ դահիճների պարտությունը» ։ Եվ իր  100 ամյակին տեսավ այդ պարտությունը ։ Իգիթը վերջապես տեսավ իր ՝ Ազգի հաղթանակը, տեսավ իր երազած անկախությունը ։ 101 ամյակին ընդառաջ ՝որդիներին ասում է ․

«Ես զգում եմ, որ առաջվանը չեմ, մեր «խրաբեն» էլ չեմ տեսնելու, քարիս նկար չդնեք, իմ էրգրի Արարատը ,դրեք ու գրեք՝ Իգիթը  ծնված է Բաղեշում» ։

Արդեն 2023 թվական է՝ 27 տարի է իմ  Բաղեշցին, մեր հետ չի , բայց ես միշտ հիշում և պահանջում եմ ՝ ճանաչել իմ տոհմին արմատախիլ արած ոճռագործությունը ։

Western armenia tv-ի  լրագրող-վերլուծաբան Աշխեն Վիրաբյան