ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք հանքավայրի աշխատակիցներն ուղարկվել են հարկադիր վճարովի պարապուրդի՝ ադրբեջանական կրակոցների հետեւանքով 

աշխատելու անհնարինության պատճառով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունից:

Նշենք, որ ապրիլի 13-ից ընկերության աշխատանքները դադարեցված են հանքի ուղղությամբ հնչող պարբերական կրակոցների հետեւանքով։

«Հանքի աշխատանքներն ութ-ինն անգամ փորձել ենք վերսկսել, սակայն ադրբեջանական կրակոցների հետեւանքով ընդհատել ենք։ Ընկերությունը որոշել է աշխատակիցներին մինչեւ մայիսի 15-ն ուղարկել հարկադիր վճարովի պարապուրդի»,- հայտնել են ընկերությունից։