
Ռաֆայել Ղազարյանը ծնվել է 1924թ. հունվարի 26-ին ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում` Արևմտյան Հայաստանից գաղթած ընտանիքում:
Ռաֆայել Ղազարյանը «Արցախ» կոմիտեի ամենատարեց անդամն էր` 1988 թվականին նա 64 տարեկան էր: Նա ճանաչված գիտնական էր, Տեխնիկական գիտությունների դոկտոր, հետազոտությունների բնագավառներն էին՝ կիրառական ինֆորմատիկայի տեսությունը, լազերային տեխնիկան։ Ռաֆայել Ղազարյանը Հայրենական պատերազմի վետերան էր, ուներ շքանշաններ եւ մեդալներ:
Հետազոտությունների բնագավառներն են՝ կիրառական ինֆորմատիկայի տեսությունը, լազերային տեխնիկան՝ լույսի մոդուլում, դետեկտումը, մոդաների սելեկցիան, մթնոլորտային լազերային կապը։
Ռաֆայել Ղազարյանի ղեկավարությամբ ստեղծվել և շահագործման է հանձնվել (1969) Երևան-Բյուրական լազերային բազմակապուղի հեռախոսագիծը, որն առաջիններից էր աշխարհում։
Աշխատակիցների հետ ուսումնասիրել է մթնոլորտում լուսային ալիքների տարածման և լազերային կապի արդյունավետության բարձրացման հարցերը։
Հեղինակ է ուսումնական ձեռնարկների։

Նախագահ Արմենակ Աբրահամյանը 1990-ականներին Երևանում հանդիպել է պրոֆեսոր Ռաֆայել Ղազարյանին՝ նախքան Արցախի գոյատևման պարտավորությունները: Պրոֆեսոր Ռաֆայել Ղազարյանն այս առումով Արևմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքի նախադրյալներից էր։