
Արցախի հետ համատեղ հռչակագիր ստորագրելով՝ Հօ-դը-Ֆրանս տարածաշրջանը հաստատում է իր աջակցությունը այս տոկուն ժողովրդին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Հօ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Քսավիե Բերտրանը։
«Որևէ մեկը չի կարող աչք փակել Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի էթնիկ զտումների և խեղդման վրա»,- նշել է ֆրանսիացի պաշտոնյան:Ավելի վաղ Արցախի ԱԳ նախարարը և Հօ-դը-Ֆրանս շրջանի նախագահը ստորագրել են միջազգային հանրությանն ուղղված համատեղ հայտարարություն: