Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման կողմից նախաձեռնված պահանջագրի՝ Ստեփանակերտում և Արցախի բոլոր երեք շրջաններում կազմակերպված ստորագրահավաքին մայիսի 2-ի դրությամբ ավելի քան 22 հազար մարդ է միացել: Այդ ստորագրությունները ներառված չեն Change.org օնլայն հարթակում, որտեղ պահանջագրին արդեն միացել է շուրջ 11 հազար մարդ:

Ստորագրահավաքը հանրային մեծ աջակցություն ունի: Մարդիկ ամենուրեք մոտենում են և ստորագրահավաքին միանալու ցանկություն հայտնում: Այստեղ գիտակցում են, որ օրեցօր ավելացող ադրբեջանական հանցագործությունների դեմ պետք է պայքարել բոլոր հնարավոր մեթոդներով:

Արցախը, լինելով Արևմտյան Հայաստանի մի մաս, անկախություն է  ստացել ընդհանուր Հայաստան պետության մաս կազմելով։ Եվ այն ագրեսիան, որն այժմ Բաքվի իշխանությունների կողմից իրականացվում է Արցախի հանդեպ, դա ուղղված է ամբողջ Հայաստան պետության տարածքային աբողջականության հանդեպ՝ ներառյալ Արևմտյան Հայաստանը, որն այժմ բռնազավթված է թուրքական իշխանությունների կողմից։ Միջազգային հանրության արձագանքն այս խնդրի առնչությամբ պետք է հստակ բնութագրի նաև Արևմտյան Հայաստանում ապրող հայերի տեսակետը, որոնք այժմ շարունակում են բռնաճնշումների ենթարկվել թուրքական իշխանությունների կողմից։

Իհարկե կարևորում ենք մարդկանց ճիգերը, ովքեր փորձում են ստորագրահավաքներով այս դաշտում որևէ փոփոխության հասնել, սակայն պետք է հաշվի առնել այսօր արցախահայության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթանում է դատավարություն Ադրբեջանի դեմ։