Հակոբ Հակոբյան (Հարություն Թագուշյանը) ծնվել է  1951 թվականին Մոսուլում։ Հայրը եղել է Մկրտիչ Թագուշյանը, ով միակն է եղել բազմանդամ գերդաստանից, որ փրկվել է ցեղասպանության ժամանակ։ Նրան հինգ տարեկանում թուրքերը դանակահարել են և, կարծելով թե մեռած է, այդպես թողել են դիակների մեջ և հեռացել։Հակոբ Հակոբյանը մասնակցել է Պաղեստինի ազատագրման շարժման գործունեությանը, իսրայելա-պաղեստինյան ընդհարումներին, սերտ կապեր է ունեցել Յասեր Արաֆաթի, Աբու Նիդալի և պաղեստինյան այլ գործիչների հետ։ Պաղեստինյան ազատագրական շարժման մասնակից լինելու տարիներին իրականացրել է մի շարք հնչեղ գործողություններ, որոնցից մեկն է եղել 1974 թվականին Քուվեյթում գտնվող Ճապոնական դեսպանատան գրավումը։

Հակոբ Հակոբյանը հանդիսանում է ՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադիրներից ։Առհասարակ ԱՍԱԼԱ-ի «կնքահայրը» համարվում է լիբանանահայ Հակոբ Հակոբյանը (Հարություն Թագուշյան, հանդես է եկել Մուջահեդ, Մուալեմ, Միհրան Միհրանյան, Վահրամ Վահրամյան, Մուրադ Արմենյան, Աբու Ահմադ ալ-Արմանի կեղծանուններով)։ Այդ պատճառով էլ ուսումնասիրողներից ոմանք ԱՍԱԼԱ-ի ծագումը կապում են Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործունեության հետ։

1984 թվականից Ասալայի մարտիկների կողմից գրվել ու անգլերեն լեզվով հրատարակվել են 3 գրքույկներ։ Դրանք 1992 թվականին «Իրականություն» վերնագրով՝ հայերեն ընթերցողի համար, հայերեն տարբերակը կազմել ու հրատարակել են Մոնթե Մելքոնյանն ու իր կինը՝ Սեդա Գպրանյան-Մելքոնյանը։ Գիրքը պատմում է ԱՍԱԼԱ-հեղափոխական շարժման մասին, որտեղ նսեմացվում է Հակոբ Հակոբյանի գործունեությունը։ Ըստ գրքի ՀԱՀԳԲ-ի ծագման օրից գոյություն ունեին 2 հիմնական ուժեր՝ Հակոբ Հակոբյանն ու մյուս անդամների ամբողջությունը։

ՀԱՀԳԲ-ի մնացյալ պատմությունը պիտի բնորոշվեր այս երկվությամբ.հայրենասեր մարտիկները շարունակաբար պիտի պայքարեին ստեղծարար գործունեություն հաստատելու համար, մինչ Մուջահետը, որ նկատի ուներ միայն իր անձնական իղձերը, նրանց ստեղծարար աշխատանքի պտուղները պիտի քաղեր և նրանց պիտի շահագործեր իր անձնական նպատակներն իրագործելու համար։

Հակոբ Հակոբյանը սպանվել է 1988 թ. ապրիլի 28-ին Աթենքի Պալեո Ֆալիրո արվարձանում։