
Լևոն Էքմէքճեանը ծնվել է 1958 թվականին Մանթիի շրջանում ՝ գաղթականների ընտանիքում։ Էքմէքճեանը եղել է Կարին ռազմագործողություն անդամ։ 1982 թ. օգոստոսի 7-ին, ժամը 16:15 րոպեին Զոհրապ Սարգսյանն ու Լեւոն Էքմեքճյանը, երկուսն էլ ԱՍԱԼԱ-ի մարտիկներ, մտան Անկարայի օդանավակայան եւ ուղղվեցին միջազգային երթուղիների սպասասրահը: Վրիժառուներն իրենց զենքերը հանեցին այն պահին, երբ Լյուֆթհանսա ընկերության բազմաթիվ ուղեւորներ (գերազանցապես թուրք արտագնա բանվորներ) մաքսատան վերջին ձեւակերպումներն էին կատարում ինքնաթիռ նստելու համար:
Սկսվեց Բեյրութում մշակված «Կարին» գործողությունը: Ֆիդայիններից (բնագրում
օգտագործված է այս եզրույթը) մեկը ձեռնառումբ է նետում, որը պայթում է անձնագրերի ստուգման պատուհանի մոտ, մյուսն ինքնաշխատ հրացանով կրակ է բացում ահաբեկված ամբոխի վրա:
Երկար հապաղումից հետո, որի պատճառը գրոհի անսպասելիությունն էր, օդանավակայանի ապահովության ուժերը հակահարձակման են անցնում: Բուռն փոխհրաձգությունից հետո, Լեւոն Էքմեքճյանը ծանր վիրավորվում ու ընկնում է, իսկ զինընկերը 23 պատանդ վերցնելով, փակվում է ռեստորանի սրահում: Ամերիկացի ուղեւոր տիկին Բոսֆորդը, փախչելու փորձի համար, թիկունքից սպանվում է: Այդ նույն ժամանակ, մի երիտասարդ թուրք՝ Անկարայի համալսարանի ուսանող Սիկտի Բեքիր Զենգերը կարողանում է ռեստորանի պատուհանից դուրս նետվել, բայց շենքը շրջապատած թուրք ոստիկանները նրան ահաբեկչի տեղ դնելով՝ գնդակահարում են:
Զինամթերքի սպառվելուց հետո Սարգիսյանը ինքնասպան է լինում, իսկ Էքմեքչյանը գերեվարվում է:
Թուրքիայի արտաքին գործերի եւ լրատվության նախարարությունները լրագրողներին թույլ է տալիս հանդիպել Լեւոն Էքմեքճյանի հետ, ում զինվորական ատյանը դատապարտել էր մահապատժի՝ կախաղանի միջոցով: Դատավճռի հրապարակումից առաջ Լեւոնը հայտարարել է.
– Ես այստեղ էի եկել ոչ թե որպես ահաբեկիչ, այլ հայրենիքի ազատագրության զինվոր…
Նա Անկարայի «Մամաք» բանտում կախաղան հանվեց 1983թ. հունվարի 29-ին: Մահից առաջ հերոսը գրել է․ «․․․Ինձ ոչ ոք չի այցելում, ոչ ոքի չեմ տեսնում։ Ես պիտի կարողանամ զսպել իմ ապրումներն ու հեռանալ այս աշխարհից»։Հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, ի հիշատակ Էքմեքչյանի` նրան ձոնեց «Գիշերային Ռեքվիեմ» բանաստեղծությունը:
