Լրագրող, թանգարանագետ և գրող Քենեթ Հադսոնի կողմից 1977 թվականին հիմնադրված և ՝՝Եվրոպայի Տարվա թանգարան՝՝ (EMYA) մրցանակաբաշխության շրջանակում նրա անունը կրող “Ինստիտուցիոնալ արիության և ազնվության մրցանակ”ը շնորհվում է այն թանգարանին, հաստատությանը կամ անհատին, ով համարձակորեն վեր է հանում և ընդլայնում է հասարակության մեջ թանգարանների դերի և պարտականությունների վերաբերյալ ընդհանուր պատկերացումները:

Մրցանակաբաշխության ժյուրին մարդու իրավունքների հանդեպ ամբողջական և համընդհանուր մոտեցման, փոխըմբռնման և կարեկցանքի խթանման, անցյալի վրա լույս սփռելով՝ ապագայի ուղղությամբ քայլեր ձեռնարկելու, ինչպես նաև սոցիալական վերափոխման ու ժողովրդավարացմանը նպաստելու համար «23.5 Հրանտ Դինքի Հիշատակի վայր» թանգարանին արժանացրել է 2023 թվականի Քենեթ Հադսոնի “Ինստիտուցիոնալ արիության և ազնվության մրցանակ” դափնեկրի կոչմանը:

Թանգարանի անունից Նայաթ Քարաքյոսեն հանդես է եկել շնորհակալական խոսքով և նշել. «Շատ շնորհակալ ենք մեր աշխատանքը հարգելու և այս իմաստալից ու հեղինակավոր մրցանակով մեզ պատվելու համար։ Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Հրանտ Դինք հիմնադրամի ողջ թիմին, մեր ղեկավարությանը և խորհրդատվական խորհրդին և բոլոր գործընկերներին։ Իսկ ամենակարևորը՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հրանտ Դինքի ընտանիքին, որ չնայած իրենց ապրած աննկարագրելի ցավին, այն վերածեցին ուժի և գործունեության»: