Դիարբեքիր/Տիգրանակերտից ԱՄՆ եկած հայ գաղթականները երգել են «Շուշան» երգը եւ պարել են նրան ուղեկցող պարը: Շուշանը հայկական իգական անուն է: Կատարման բնույթը հետևյալն է․ պարողները միացնում են ճկույթ մատները և պտտվում են բաց շրջանով, իսկ պարի առաջնորդը տեղ է զբաղեցնում աջ կողմում: Պարի շարժման ուղղություննը հետ և առաջ է։

Երաժշտությունը 4/4 ռիթմի մէջ է: 

Ներկայիս Տիգրանակերտում պարում են նաև վեց չափերով Շուշանե պարը, որը կապ ունի «Շուշան» պարի հետ: «Շուշան»ին սովորաբար  հաջորդում է Տիգրանակերտի «Հալայ» պարը: Տարբեր շրջաններում «Հալայ»ի բազմաթիվ տարբերակներ կան: Հալայ/Հալէն կապուած է Արեւմտեան Հայաստանի հայերի շրջանում հաճախ հանդիպող Քոչարի պարի հետ: «Հալայ»ը պատմական ժամանակներում հիիմնականում տղամարդկանց պար էր` ուժեղ, ծանր շարժումներով, բայց այսօր այն պարում են խառը շարքերով: Երաժշտութիւնը 4/4 ռիթմով է: Լիջեի «Հալայ»ը Տիգրանակերտ քաղաքի հյուսիս-արեւելքում  գտնուող Լիջե քաղաքի անունն է կրում: Այս «Հալայ»ի առանձնահատկությունն այն է, որ ձեռքերը դրվում են մեջքին՝ գօտկատեղի շուրջ,  և պարում են բաց շրջանով կամ շարքով։

https://www.houshamadyan.org/arm/mapottomanempire/vilayetdiyarbekir/cityofdiyarbekir/diyarbekirlocalcharacteristics/-dance-dikranagerd/-lidje.html