
Մայիսի 11-ի ժամը 08:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:
Սահմանագոտու մյուս հատվածներում այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է:
Պաշտպանության նախարարությունը խոստանում է հանդես գալ լրացուցիչ հաղորդագրությամբ և հորդորում չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: