ՀՀ ՄԻՊ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ՄԻՊ Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին է ներկայացրել ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների խախտումներին առնչվող հարցերը:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «Մայիսի 11-ին, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը միջգերատեսչական հանձնաժողովի անդամների պատվիրակության կազմով հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Պաշտպանն իր խոսքում անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը վերաբերելի հարցերին: Նա ընդգծել է խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելքին, անձնական ազատության իրավունքին և այլ հիմնական իրավունքներին վերաբերելի չափանիշների պատշաճ իրացման կարևորությունը, ինչպես նաև ատելության խոսքի բացառման անհրաժեշտությունը: Անահիտ Մանասյանը Մարիա Պեյչինովիչ Բուրիչին ներկայացրել է նաև ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների խախտումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Բերձորի ճանապարհի արգելափակման և անցակետի տեղադրման հետևանքով տիրող հումանիտար իրավիճակը»։

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայք՝ https://ombuds.am/
Մենք հասանելի ենք նաև Telegram-ում  https://t.me/ArmeniaOmbudsperson