
Մայիսի 13-ին Երևանում անցկացվեց «Արևմտյան Հայաստանի Գավաթ-2023» նետաձգության մրցաշարի առաջին մրցումային օրը: Բացման խոսքով հանդես եկավ Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը: Իր ելույթում նախագահը շնորհակալություն հայտնեց ԱՀՀ վարչապետի Սեդա Մելիքյանին և մրցաշարի կազմկոմիտեի ղեկավար, Լոս Անջելեսում Արևմտյան Հայաստանի պատվո հյուպատոս Արման Գրիգորյանին և Արևելյան Հայաստանի Նետաձգության ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանին՝ այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար, կարևորեց սպորտի և մշակույթի դերն ու նշանակությունը Արևմտյան Հայաստանի քաղաքացիների կյանքում՝ նետաձգությունը որակելով որպես ոչ միայն սպորտ, այլև մշակույթ։ Զուգահեռ անցկացնելով նետաձգության և նպատակասլացության միջև, ԱՀՀ նախագահը խրախուսեց մարզիկներին՝ ավելի ակտիվ ու կառուցողական մասնակցություն ցուցաբերելու նետաձգության զարգացման և հայրենանվեր նպատակներին հասնելու գործում: Ելույթի վերջում նախագահը հաջողություններ մաղթեց պատանի մարզիկներին:
Մրցույթի մեկնարկը տրվեց Արևելյան Հայաստանի Նետաձգության ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանի շնորհավորական խոսքով։
Նշենք, որ մրցաշարին մասնակցող մարզիկները հանդես եկան բարձր պատրաստվածությամբ և պրոֆեսիոնալիզմով:
Մրցաշարի ավարտին հաղթողներին կհանձվեն մեդալներ, դրամական մրցանակներ, իսկ լավագույն մարզիկները կպարգևատրվեն նաև Արևմտյան Հայաստանի գավաթով:
Մրցաշարին ներկա էին Արևմտյան Հայաստանի նախագահը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ և բազմաթիվ հյուրեր: Ընդմիջման ժամանակ հյուրերին տրվեց հյուրասիրություն:

