
Արևմտյան Հայաստանի կառավարությունը՝ նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ, մայիսի 12-ին Արևելյան Հայաստանի մարզեր կատարվելիք այցերի և բնակիչների հետ հանդիպումների շրջանակներում այցելել է Թալին քաղաք և Թալինի շրջանի մի շարք գյուղեր: Այդտեղ բնակվում են 1922թ. Ազգերի Լիգիայի որոշմամբ Արևմտյան Հայաստանի ժողովրդի Ազգային Օջախ ստեղծելու որոշման հիման վրա ի վերջո Հայաստանի Հանրապետության Թալինի շրջանում ստեղծված օջախում բնակվող՝ հայերի դեմ իրագործված ցեղասպանությունից մազապուրծ փրկվածներն ու նրանց սերունդները:
Այցելության ընթացքում ԱՀՀ պատվիրակությունը եղավ Ներքին Բազմաբերդ, Սասնաշեն, Աշնակ գյուղերում, Գ․ Չավուշի տուն թանգարանում և Թալին քաղաքում: Ն. Բազմաբերդում մասնակցեցին դպրոցի տարածքում տեղի ունեցող միջոցառմանը, որտեղ նախօրոք հավաքված գյուղացիները ջերմորեն ընդունեցին նրանց և տեղի ունեցավ լայն քննարկում նրանց հուզող հարցերի շուրջ:Այդ նույն ջերմությունը շարունակվեց ողջ այցելության ընթացքում, որի ժամանակ ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանը պատասխանելով բոլոր հարցերին, պատմեց նաև Ազգային Օջախի ստեղծման և իրենց Արևելյան Հայաստան տեղափոխման ու Թալինի շրջանում վերաբնակեցման մանրամասները:
Հանդիպման վերջում պայմանավորվեցին, որ այսպիսի հանդիպումները կկրեն շարունակական բնույթ:











