
Մարիա Յակոբսենը Լիբանանում իր հիմնած որբանոցն անվանեց «Թռչնոց բույն» և մայր թռչունի պես տասնամյակներ շարունակ կերակուր հայթայթեց այդ բույնում խնամվող հայ մանուկների համար։ Մեծանալուց հետո նրանց մեծ մասը կապը չխզեց Յակոբսենի ու մյուս խնամակալների հետ։
Մարիայի գրած 600 էջանոց օրագիրը, հսկայական դեր կատարեց հայոց ցեղասպանութեան իրագործման տարիների մասին ճշմարտութիւնն աշխարհին ներկայացնելու գործում։
Նա իր հուշերում գրում է, որ մուսուլման երեխաները, նմանակելով մեծահասակների վարքը, արտահայտում էին իրենց վերաբերմունքը քրիստոնյաների և հատկապես հայերի նկատմամբ, ինչը հաճախ դրսևորվում էր զոհերի հանդեպ ցուցաբերված ծաղրանքի ձևով:
Խարբերդում աշխատանքային գործունեություն ծավալած միսիոներուհի նկարագրելով Մեզրե գնացող թուրք և քուրդ մարդկանց, գրում է. «Երբեք տեսած չեմ կատաղի եւ վայրի տեսք ունեցող նման մարդիկ: Նոյնիսկ իրենց պզտիկ տղաքը, ինքզինքնուն հասուն մարդու ձեւեր կու տային ու մեր ետեւէն կը պոռային՝ կեավո´ւր, քրիստոնեայ շուն» : Հեղինակը պատմում է, որ թուրք տղաներն ու երիտասարդները հավաքվում և զվարճանում էին` հայերի չարչարանքները դիտելով: «Այսպիսի սոսկալի դէպք տակաւին տեսած չէի… Երկու ժանտարմաներ տեսայ որոնք ծեր կին մը կը քաշկռտէին զառիվար փողոցէ մը: Հոն 10-12 թուրք տղաք կային որոնք կը խնդային ու կը զուարճանային այս ցաւալի տեսարանէն» : Իսկ սեբաստացիների տեղահանության ժամանակ Մալաթիայի թուրք երեխաները ծաղրում էին և ասում. «Ամէնքդ պիտի ջարդենք, սպաննենք» :

