Մայիսի 13-ին և 14-ին կայացավ նետաձգության «Արևմտյան Հայաստանի Գավաթ 2023» մրցաշարը։  Մրցաշարը կազմակերպվել է Երևանում,  Լոս Անջելեսում՝  Արևմտյան Հայաստանի պատվո հյուպատոս, նետաձգության ֆեդերացիայի ղեկավար Արման Գրիգորյանի նախաձեռնությամբ և Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանի բարձր հովանու ներքո։ 

Արևելյան Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանը  իր խոսքում նշեց, որ ամբողջ ընթացքում նրանք աշխատելեն իրար հետ, ինչպես տեսանք մրցումները առաջին օրից մինչեւ վերջ անցան առանց խնդիրների: 

«Բացման օրը եղանակային պայմանները ոչ բարենպաստ էին, սակայն դա չխանգարեց: Բոլոր մրցավարների կողմից մրցումների ընթացքը բարձր է գնահատվել, սակայն կարեւորը եւ վերջնականը առաջնության գլխավոր մրցավարի արձանագրությունն էր»:

Մրցաշարին մասնակցում էին Երևանի և հարակից շրջանների 10-18 տարեկան տղաներ և՛ աղջիկներ։ Մրցանակային 6 տեղերը նախատեսված էին երկու սեռերի համար։ 

Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը փակման արարողության ժամանակ շնորհակալություն հայտնեց վարչապետին, կառավարության անդամներին, մարզիկներին և մարզիչներին ։