
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարություն է արել, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:
«2022 թ.-ի աշնանը Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին ընդառաջ փաստաթուղթ էր նախապատրաստվել Հայաստանի տարածքում “Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության” դիտորդական առաքելություն տեղակայելու մասին՝ մեր հայ դաշնակիցների խնդրանքին համապատասխան: Փաստաթուղթն ամբողջությամբ համաձայնեցված էր արտգործնախարարների մակարդակով։ Հետո վերջին պահին՝ հենց գագաթնաժողովում, հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Մինչ օրս այն թղթի վրա է և չի իրականացվում: Բայց եթե Երևանը հաստատեր այն, ինչ արդեն համաձայնեցված էր, և պատրաստ մնար ստորագրմանն ու դրա՝ ուժի մեջ մտնելուն, համոզված եմ, որ Հայաստանը կշահեր և ավելի կայուն իրավիճակ կստանար», — նշել է Լավրովը:Արևմտյան Հայաստանի կառավարությունը հիշեցնում է, որ Ռուսաստանը դեռևս 1917թ. դեկտեմբերին ճանաչել է Արևմտյան Հայաստանի անկախությունը Լենինի կողմից ընդունված դեկրետով, որն այսօր ներառված է Ռուսաստանի առաջին Սահմանադրության մեջ: