
Աբրահամ Թովմասյանը ԱՍԱԼԱ-ին անդամակցել է 1980-ականների սկզբին։ Կազմակերպության ռազմակայանում համապատասխան մարզումներից հետո, նա ակտիվ գործունեություն է ծավալել 1980 թվականին․՝ մասնավորապես Եվրոպայի տարածքում։
1983-ի հունվարի 22-ին նա խմբակային հարձակում է գործում Փարիզում թուրքական Օդանավային պատկանող ընկերության գլխավոր գրասենյակի վրա՝ իրականացնելով «Շապին Գարահիսար» գործողությունը, որի համար դատապարտվում է։
1985 թ․ վերադառնում է Լիբանան և իր պայքարը շարունակել է Հայկական համաժողովրդական շարժման Լիբանանի մասնաճյուղի շրջանակներում։
Մահացել է Բեյրութում՝ 2020 թ․ սեպտեմբերի 10-ին ավտովթարի պատճառով։
Այս առնչությամբ ԱՍԱԼԱ-յի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր. “Ընկեր Աբրահամ Թովմասյանը համեստ էր, ծառայասեր, միշտ պատրաստ՝ անմնացորդ նվիրումով կատարելու իրեն հանձնարարված ամենադժվար պարտականությունները”: