Խստորեն դատապարտում ենք Բերձորի  ճանապարհին և Հայաստանի Հանրապետության սահմանին տեղի ունեցող գործողությունները: Բուժաշխատողների թիրախավորումն անընդունելի է: Այս մասին նշել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

ԱՀԿ պատվիրակությունը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանը նշել է, որ պատրաստ է օգտագործելու դիվանագիտական բոլոր լծակները՝ նմանատիպ գործողությունները դատապարտելու համար:

Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեի` խնդրի կարգավորման մեջ անձնական ներգրավվածության համար:

Հանդիպմանը քննարկվել են Առողջապահության համաշխարհային 76-րդ վեհաժողովին ընդառաջ Հայաստանի և ԱՀԿ համագործակցությունը խորացնելուն առնչվող հարցեր:

Արևմտյան Հայաստանի կառավարությունը դատապարտում է Բաքվի իշխանությունների կողմից կիրառվող միջազգային հումանիտար բոլոր նորմերն արհամարհող գործողությունները: Պահանջում ենք, որ միջազգային կազմակերպությունները ոչ միայն անընդունելի համարեն այդ գործողությունները, այլ պատժամիջոցներ կիրառեն Բաքվի իշխանությունների դեմ՝ կանխելու համար հետագա առավել խոշոր բախումներն ու մարդկային զոհերը: Հետագա պատասխան քայլերի ողջ պատասխանատվությունը կկրեն Բաքվի իշխանությունները: