ՅՈւՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի մայիսի 18-ի միաձայն որոշմամբ՝ Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցված Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հին ձեռագրե­րի հավաքածուի, աստղագետ Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրության (կամ Բյուրականի առաջին ուսումնասիրություն) և կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաների և կինոերաժշտության հավաքածուի կողքին իր արժանի տեղն է գտել հայկական չորրորդ փաստագրական ժառանգությունը։

Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրը փաստագրական ժառանգության ցանկ է, որի մեջ ընդգրկված են այն փաստաթղթերը, ձեռագրերը, տեսահնչյունային նյութերն ու գրադարանային հավաքածուներն ու արխիվները, որոնք ճանաչվել են որպես բացառիկ նշանակություն ունեցող արժեքների մարմնավորում և պետք է վկայագրվեն ու պահպանվեն մարդկության համար:                                                           

Արևմտյան Հայաստանի կառավարությունը փաստում է , որ բնիկ ժողովուրդները ապրելով և ստեղծագործելով սեփակամ մշակութային տարածքում, ի վիճակի են ստեղծել ոչ միայն հոգևոր մշակույթի  գլուխգործոցներ, այլև գիտական նշանակություն ուեցող գործեր, որոնք նպաստում են մարդկության զարգացմանն ու առաջընթացին: Հայ ժողովուրդը հենց այդ բնիկներից մեկն է, ով մշտապես քայլել և քայլում է գիտական մտքի առաջամարտիկների շարքերում:           

Leave a Reply