Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի Ռիցա փողոցի համար 10-ում գտնվող, նախկին թիվ 44 հանրային դպրոցի տարածքում անցկացվող ռեաբիլիտացիոն աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան։ Որոշ քարերի վրա գրությունները լավ պահպանված են:

Հասարակական գործիչ՝ Լևոն Չիդիլյանը, որը մի քանի օր տեղում ուսումնասիրել է գտնված մասունքները, կարծում է, որ այդ տապանաքարերը 1930-ականներին

կոմունիստական «Կարմիր տեռորի» ժամանակ ոչնչացված Թիֆլիսի գլխավոր

հայկական «Խոջիվանք»-ի գերեզմանոցի տապանաքարերն են, որոնք օգտագործվել

են, որպես շինանյութ:

Արևմտյան Հայաստանի կառավարությունը ցավով է նշում, որ մեր հարևան վրացի ժողովուրդը նման բարբարոս քաղաքականություն է դրսևորել հայկական մշակույթի հանդեպ: Հայերը որտեղ էլ որ բնակվել են, մշտապես մասնակցել են այդ պետությունների տնտեսական, գիտական և մշակութային հզորացման գործին: Վրաստանը բացառություն չէ և հայերը շատ մեծ ներդրում ունեն այդ պետության կայացման գործում:

Ցավալի է, բայց նույն բանը կատարվում է նաև  Ջավախքի պատմամշակութային արժեքների հանդեպ: Լիահույս ենք, որ այս քաղաքականությունը չի վերածվի Նախիջևանի հուշարձանների հանդեպ կիրառված Բաքվի իշխանությունների բարբարոսությունների շղթայի և ստիպված չենք լինի՝ ինչպես Նախիջևանի դեպքում,դիմելու միջազգային դատարան :

Leave a Reply