
1894-ի Համիդյան կոտորածներից մինչև մեր օրերը Օսմանյան կայսրության ղեկավարության կողմից հայերի շարունակական և անպատիժ ցեղասպանությունը, որի կիզակետը 1915-1923 թվականներն էին, թուրքական կառավարությունը ծրագրեց և իրագործեց Արեւմտյան Հայաստանի ժողովրդի դաժան սպանություն եւ յուրացրեց Հայաստանի գրեթե ողջ պետական տարածքը։ Արևմտյան Հայաստանի հողերը, որոնք Թուրքիան յուրացրեց 100 տարի առաջ, 1917 թվականին Ռուսաստանի կողմից ճանաչվեցին հայկական, իսկ 1920 թվականին Միացյալ Նահանգները, Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Բրազիլիան, Արգենտինան եվ ավելի քան 20 պետություններ դրանք ճանաչեցին որպես հայկական պետության մաս՝ միջազգային իրավունքի նորմերով։
Այսօր եկել է արժանապատվության ժամանակը: Մենք ստեղծեցինք Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը իբրեւ 1920 թվականի հայկական պետության շարունակական պետություն, որպեսզի միջազգային իրավունքի միջոցով վերադարձնենք մեր հողերը՝ Արարատ լեռից մինչև Արևմտյան Հայաստանի մեր սիրելի գավառները։ Սա մեր նոր ճանապարհն է՝ հարգելու մեր նահատակների հիշատակը, հպարտությամբ ոտքի կանգնելով և մեր իրավունքների լիարժեք իրագործմամբ՝ հետևելով մեր նախնիների ժառանգությանը, ովքեր վերապրել են ահավոր ոճրագործությունը, որը մենք այսօր հիշում ենք:
Գիլերմո Քարամանյան
Արգենտինայի Հանրապետությունում Արևմտյան Հայաստանի Հանրապետության հյուպատոս Գիլերմո Քարամանյան