2023թ. մայիսի  20-ին տեղի ունեցավ պատգամավորության թեկնածուների հանդիպումը ԱՀՀ Երևանյան գրասենյակում: Հանդիպան նպատակը պատգամավորության թեկնածուների միմյանց հետ ծանոթությունն ու պատգամավորների առաքելությանն ու պետության կայացման պատմության մանրանասներին ծանոթությունն էր: Վարչապետ Սեդա Մելիքյանը  մանրամասն ներկայացրեց դեռևս 1912 թվականից ի վեր, Պողոս Նուբարի կողմից տարվող աշխատանքներն ու Հայաստան պետության կայացման ու քսանից ավել  պետությունների կողմից նրա ճանաչման մանրամասները: Վարչապետը խոսեց նաև համաշխարհային պատերազմների, դրանցից հետո առաջացող աշխարհաքաղաքական իրավիճակների և նոր գծվող ֆիզիկական քարտեզների մասին, որոնցում Հայաստան պետությունը միշտ գրավել և գրավում է առաջնակարգ դեր: Պատգամավորության թեկնածուները քննարկեցին իրենց հետաքրքրող  մի շարք հարցեր և գալով ընդհանուր հայտարարի, որոշեցին նման հանդիպումները դարձնել շարունակական: Հաջորդ հանդիպմանը կքննարկվի Արևմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն իր բոլոր կետերով: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիս ամսին:

Leave a Reply