ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը։ Այն տեղի կունենա մայիսի 25-27-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում։

Փառատոնին կմասնակցեն շուրջ 40 հրատարակչություն, գրավաճառներ և մշակութային կազմակերպություններ, 50-ից ավելի գրողներ, քննադատներ, թարգմանիչներ, ոլորտի այլ մասնագետներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից։ Երեք օրերի ընթացքում տեղի կունենա 25 միջոցառում՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: 

«Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրականության և գրահրատարակչության ոլորտի ամենամեծ պետական ծրագիրն է, որն իրականացվում է 2017 թվականից»,- ասվում է հաղորդագրության մեջ: